ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մենք կարող ենք միայն օգնել, որպեսզի բանակցությունների X պահից գործընթացին միանա Լեռնային Ղարաբաղը»

«Մենք կարող ենք միայն օգնել, որպեսզի բանակցությունների X պահից գործընթացին միանա Լեռնային Ղարաբաղը»
17.02.2009 | 00:00

ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀՈ՞ՒՅՍ ԿԱ
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն)
-Հայաստան այցելած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը հիմա է։ Դուք ներկա էիք Լենմարկեր-Սարգսյան հանդիպմանը։ ԵԱՀԿ ներկայացուցիչն իր այդ տեսակետը հայտնե՞ց Սերժ Սարգսյանին։ Եթե այո, ինչպիսի՞ն էր Սարգսյանի արձագանքը։
-Հանրապետության նախագահի հետ զրույցի ընթացքում պարոն Լենմարկերն ասաց, թե ինքը կարծում է, որ 2009 թվականը լավ, ճիշտ, ոսկի հնարավորության ժամանակ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի ստորագրման համար։ Խոսակցության ընթացքում նախագահն իր զարմանքը հայտնեց Ադրբեջանի սպառազինման, ռազմական բյուջեի մեծացման ու նմանօրինակ հարցերի վերաբերյալ։ Ընդհանուր տրամադրությունն այնպիսին էր, որ բանակցային գործընթացում առաջընթացի հույս կա։
-Դուք նո՞ւյնպես այն կարծիքին եք, թե կարգավորման «ոսկի» պահը հասել է։
-Կարծում եմ, երկու երկրների նախագահների և արտգործնախարարների շփումները, որոնք հիմնված են երկու փաստաթղթի վրա (նոյեմբերին` մոսկովյան հռչակագիրը, ապա դեկտեմբերին` Ֆինլանդիայում արտաքին գործերի նախարարների հայտարարությունը), լուրջ նախադրյալ են ստեղծում, որ գործընթացն առաջ գնա։ Եթե երկու երկրների բանակցող կողմերը նույն թուղթը կարդալով հասկանում են նույն բանը, ապա բանակցային գործընթացում առաջընթաց հնարավոր է։
-Ընդդիմադիրներն այս փուլում ճիշտ են համարում, որ Հայաստանը դուրս գա բանակցային գործընթացից, քանի դեռ Ղարաբաղը ևս չի դարձել բանակցային կողմ։ Համամի՞տ եք։
-Ես դրա հետ երբեք համաձայն չեմ եղել ու հիմա էլ նույն կարծիքին եմ, որովհետև բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Իսկ այդ կառույցի համար ինքնիշխան պետություններ են միայն Հայաստանն ու Ադրբեջանը։ Մենք կարող ենք միայն օգնել, որպեսզի բանակցությունների X պահից բանակցային գործընթացին միանա Լեռնային Ղարաբաղը։ Եթե մենք դուրս գանք բանակցություններից, դա չի ենթադրում, թե Ադրբեջանը նույն պահից սկսելու է բանակցել Ղարաբաղի հետ։ Կրկնում եմ, Ղարաբաղը ԵԱՀԿ-ի անդամ չէ, իսկ բանակցություններ կարող են ընթանալ միայն ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Այնպես որ, նման բողոքների մեջ ոչ մի տրամաբանություն չկա։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3107

Մեկնաբանություններ